Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարության «քրոնիկ» հիվանդությունը

Կառավարության «քրոնիկ» հիվանդությունը
27.01.2015 | 18:04

Հայաստանում կարծես այսպիսի ավանդույթ է ձևավորվել` մինչև հասարակությունն իրեն հուզող խնդրով չի կանգնում իշխանության «կոկորդին», վերջիններս գոնե հատվածային լուծումների չեն գնում: Այս օրերին նաիրիտցիները կրկին բողոքի ակցիաներ են անում, որ իրենց աշխատավարձը վճարեն: Մարդիկ սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքից չեն կարողանում օգտվել, կատարել են աշխատանք, բայց չեն վճարվում: Այս գործարանի աշխատողների աշխատավարձերի ուշացումները կարծես կառավարության համար «քրոնիկ» են դարձել: Նախարարից նախարար «ժառանգաբար» փոխանցվում է այս խնդիրը և ոչ մի ձևով չի լուծվում:

Եթե տվյալ գործարանում բազմաթիվ խնդիրներ կան (ինչն ակնհայտ է) ու հնարավոր չէ մարդկանց վարձատրել, առավել արդար չէ, որ ուղիղ ասեն, թե հնարավոր չէ աշխատեցնել գործարանը: Իսկ եթե համ պահում եք, համ էլ ուզում եք մարդկանց ձրի աշխատեցնել, հետո էլ ամիսներով նրանց «ֆռցնել», թե այս ամիս կլինի աշխատավարձը կամ մյուս ամիս, ինչի՞ եք ուզում հասնել: Կամ եթե բյուջեում գումար չկա, որ նաիրիտցիներին աշխատավարձ վճարեն, այդ ինչպես է ստացվում, որ երբ բողոքի ակցիա են անում, անմիջապես հաջորդ ամիս բյուջեն լցվում է, իհարկե, մեկ ամսով:
Ամեն անգամ մարդկանց բերանը ժամանակավոր «փակելով», ո՞ւր եք հասնելու: Ժամանակին արդյունաբերական այս հսկայից այլևս ոչինչ չի մնացել, միայն պարտքեր ու չվճարված աշխատավարձեր, գոնե հիմա պիտի մարդկանց հետ ազնիվ լինել ու ասել, որ «Նաիրիտ» գործարանի վերականգնումը կառավարության ուժերից վեր է ու լուրջ որոշում պետք է կայացնել: Խաբելու քաղաքականությունը, այն էլ տնտեսության մեջ, միայն կորուստների է հանգեցնելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ